ՄԵՐ ՄԱՍԻՆ
Kaytar-ի պատմությունը սկսվում է երկու անհատների մտերիմ ընկերությունից, որոնք կիսում էին ձկնաբուծական ձեռնարկություն հիմնելու և Հայաստան բարձրորակ ձուկ մատակարարելու ցանկությունը: Այսպիսով, հիմնադրվեց ձկնաբուծական բիզնես, որն ավելի հայտնի էր՝ որպես INTER AQUA GROUP, իսկ սպառողների լայն շրջանի համար ներկայանում է Kaytar անվանմամբ։ Կայտառը ձկնամթերքի սիրահարների համար հայկական ապրանքանիշ է:
Կայտառի ճամփորդությունը սկսվել է 2005 թվականին՝ Արարատի մարզի Մասիս համայնքում գտնվող Սիփանիկ գյուղից։
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Մեր առաքելությունը պարզ է՝ ապահովել ձեզ լավագույն և ախորժելի ձկներով: Կայուն ձկնաբուծությունն իսկապես մեզ հուզում է, և մեր նպատակն է հայ և միջազգային սպառողին առաջարկել որակյալ ձկնամթերք: Մենք լուրջ ենք վերաբերվում մեր բնապահպանական պատասխանատվությանը: Մեր սաղմոնը, իշխանը և ձկնամթերքի ամբողջ տեսականին՝ որպես սպիտակուցի աղբյուր է ծառայում ջրային էկոհամակարգերում:
Ի տարբերություն ֆերմայում աճեցված տավարի, հավի կամ խոզի մսի, ձկներն ավելի շատ սպիտակուց են վերադարձնում շրջակա միջավայր, քան սպառում են:
Որակ
Յուրաքանչյուր ապրանք ենթարկվում է որակի մանրակրկիտ գնահատման, իրականացվում է համային նմուշների թեստավորում, ինչպես նաև ֆիզիկական և քիմիական զննում։
Միջավայր
Տարիների ընթացքում ստացել ենք բազմաթիվ վկայագրեր և համագործակցում ենք արտադրողների հետ, ովքեր կիսում են նվիրվածությունը մեր գործի հանդեպ:
Հավաստագրեր
Մեր արտադրանքը համապատասխանում է առողջության պահպանման, սննդի անվտանգության և որակի բոլոր անհրաժեշտ չափանիշներին։
Պատասխանատու
Կայտառը հավատում է, որ Հայաստանում երկարաժամկետ և որակյալ զբաղվածության խթանումը ապահովում է տնտեսության զարգացումը:
ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ ԵՒ ՄԱՍՆԱՎՈՐ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԵՐ
Մեր համագործակցությունն առաջին հերթին կապված է վստահելի, վաղեմի գործընկերների հետ։ Մեր նպատակն է ապահովել ձկնամթերքի փաթեթավորման մշտապես բարձր որակ, Հայաստանի ձկնային շուկայում ձևավորել մրցունակ գներ և համապատասխանություն մեր հաճախորդների կարիքներին:
Բացի այդ՝ մենք հնարավորություն ենք տալիս մասնավոր ապրանքանիշեր զարգացնել այն հաճախորդներին, որոնք ցանկանում են ունենալ իրենց տարբերակիչ ապրանքային հոսքը: Տարիների ընթացքում մենք մասնավոր ապրանքանիշեր ենք ստեղծել բազմաթիվ հայտնի սուպերմարկետների ցանցերի, տեղական և միջազգային այլ ընկերությունների համար, որոնք զգալի ներկայություն ունեն շուկայում:
ՍԱՌՆԱՐԱՆԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ
Հայաստանի Արարատի մարզի Սիփանիկ գյուղում տեղակայված մեր գերժամանակակից սառնարանները մեր գործունեության արդիականության և արդյունավետության վկայությունն են: Սառեցված և թարմ մթերքի համար ունենալով զգալի պահեստային հզորություն և սարքավորումներ, որոնք համալրված են առաջադեմ տեխնոլոգիաներով՝ մենք երաշխավորում ենք մեր արտադրանքի ամբողջականությունը սառեցման ընթացքի բոլոր փուլերում։
Մեր ընկերությունը կարող է պարծենալ հետևյալ ցուցանիշներով․
- 75000 կգ-ից ավել պահեստային հզորություն
- 30000 քմ ընդհանուր մակերես
- Բեռնման և բեռնաթափման 13 խցիկներ
- Ընդլայնված հովացման համակարգեր, որոնք ապահովում են համապատասխան ջերմային (սառեցման) ռեժիմ արտադրության բոլոր փուլերում։
- Էլեկտրաէներգիայի երաշխավորված արտադրություն՝ այլընտրանքային էներգետիկ համակարգերի միջոցով (պահեստային գեներատոր, արևային էլեկտրակայան)
- Գույքագրման ավտոմատացված հսկողություն
- Մենք հպարտ ենք, որ հանդիսանում ենք ISO 9001:2015 ստանդարտով սերտիֆիկացված, միջազգային ընկերությունների կողմից ճանաչված և Հայաստանի Հանրապետության կողմից լիազորված, Տնտեսական oպերատորի կողմից նշանակված պահեստ
Այսպիսով, Kaytar ընկերությունը , նպաստելով համայնքների համաչափ զարգացմանը և շրջակա միջավայրի պահպանությանը, ձգտում է մատակարարել բարձրորակ, էկոլոգիապես մաքուր հայկական ձկնամթերք